Դավիթ Խաչատրյան

Կենսագրություն

Ծնվել է 1982 թվականի հունվարի 14-ին, Երևան քաղաքում, Հայաստանի Հանրապետություն։

Կրթություն

1989 թվականին ընդունվել է Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցը։

1999-2003 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետի որակավորում։ 

2017 թվականին անցել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի՝ «Նախագծերի կառավարման պրոֆեսիոնալ (PMP) Հավաստագրման նախապատրաստական կուրսը» (AUA Extension)։

Աշխատանքային գործունեություն

2006-2009 թթ. աշխատել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, 

2009-2010 թթ. աշխատել է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում՝ որպես Մեթոդաբանության բաժնի առաջատար մասնագետ,

2010-2012 թթ. աշխատել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ում՝ որպես Մեթոդաբանության բաժնի գլխավոր մասնագետ, այնուհետև՝ բաժնի պետ,

2012-2017 թթ․ զբաղեցրել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Որակի կառավարման և մեթոդաբանության վարչության պետի պաշտոնակատարի, վարչության պետի, Որակի կառավարման վարչության պետի, Կազմակերպչական զարգացման վարչության պետի պաշտոնները,

2017-2018 թթ. աշխատել է «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունում՝ զբաղեցնելով Կորպորատիվ զարգացման գծով տնօրենի պաշտոնը,

2019-2020 թթ. աշխատել է «Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդ» ՓԲԸ-ում` որպես Նախագծերի իրականացման դեպարտամենտի ղեկավար, գործառնական տնօրենի պաշտոնակատար,

2019-2020 թթ. աշխատել է «Իմ Տուն» ՓԲԸ-ում՝ որպես տնօրեն,

2020 թ․ աշխատել է «Հոռեկա Փրոջեքթս» ՍՊԸ-ում՝ զբաղեցնելով գործադիր տնօրենի պաշտոնը,

2021 թ․-ից հանդիսանում է «Կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ,

2020 թ․ դեկտեմբերի 22-ից զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը։

Զինվորական ծառայություն

2003-2005 թթ. զորակոչվել և ծառայել է ՀՀ Զինված ուժերում։

Հանրային գործունեություն

2018-2021 թթ. Երևանի ավագանու անդամ, Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 2019-2021 թթ. Հանրակրթական հաստատությունների կառավարման խորհրդի անդամ։