Նարեկ Մկրտչյան

Մկրտչյան Նարեկ Արշակի

·         Ծնվել է 1989 թվականի հունիսի 20-ին, ՀՀ Արմավիր մարզ, Փարաքար գյուղում

·         2006-2010թթ. – ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը

·         2010–2012թթ. –ավարտել է ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի մագիստրատուրան

·         2011-2013թթ. – ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքական գիտության և միջազգային հարաբերությունների բաժնի մագիստրատուրան

·         2013-2017թթ.– ավարտել է ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի ասպիրանտուրան

·         2018թ դարձել է ԵՊՀ պատմական գիտությունների թեկնածու

Գիտական գործունեություն

·         Դասախոսել և մասնակցել է մի շարք գիտահետազոտական ծրագրերի և գիտաժողովների՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի, Էստոնիայի և Վրաստանի հեղինակավոր համալսարաններում և գիտահետազոտական կենտրոններում։ Մեկ կոլեկտիվ մենագրություն և հայաստանյան ու միջազգային հեղինակավոր պարբերականներում հրատարակված 18 գիտական հոդվածների հեղինակ է։

Աշխատել է.

·         2015-2016թթ. – Հայաստանի ամերիկյան համալսարան, դասախոսի օգնական

·         2016թ. – Հայաստանի ամերիկյան համալսարան, որպես դասախոս

·         2017-2018թթ. – «Այբ» կրթական հիմնադրամ

·         2018-2019թթ. – ԵՊՀ պատմության ֆակուլտետ, դասախոս

·         2018-2021թթ. – ՀՀ ԱԺ պատգամավոր

·         2021թ. ապրիլի 29-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ

·         Ամուսնացած չէ։