Երեխայի ծննդյան աջակցության ծրագիր

Նպատակ

Երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեքային վարկ մարող ընտանիքներին

Պայմաններ

Երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո Անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը՝ 30 մլն դրամ (3-րդ երեխայի դեպքում՝ 35 մլն, 4-րդի դեպքում՝ 40 մլն և այլն) Երեխայի ծննդյան օրվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ առկա է առնվազն 12 ամիս մարում Վերջին 12 ամիսների ընթացքում ուշացումների ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացուցային օրը

Աջակցության չափ

1-ին և 2-րդ երեխայի դեպքում՝ վարկի մնացորդային մայր գումարի 10%, Երևան քաղաքում՝ 5%, բայց ոչ ավելի, քան 500 000 դրամ 3-րդ և հաջորդ երեխայի դեպքում՝ վարկի մնացորդային մայր գումարի 50%, Երևան քաղաքում՝ 25%, բայց ոչ ավելի, քան 2 մլն դրամ Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին, ապա 1-ին և 2-րդ երեխայի դեպքում՝ վարկի մնացորդային մայր գումարի 15%, Երևան քաղաքում՝ 8%, բայց ոչ ավելի, քան 1,5 մլն դրամ Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին, ապա 3-րդ և հաջորդ երեխայի դեպքում՝ վարկի մնացորդային մայր գումարի 70%, Երևան քաղաքում՝ 35%, բայց ոչ ավելի, քան 4 մլն դրամ

Ընթացակարգ

Քայլ 1՝ շահառուն, երեխայի ծնվելուց հետո, դիմում է հիփոթեքային վարկ տրամադրած բանկին կամ վարկային կազմակերպությանը Քայլ 2՝ եթե բանկը նախարարության հետ կնքել է պայմանագիր, ապա հարցում է ուղարկում նախարարություն, իսկ շահառուն նախարարություն չի դիմում Քայլ 3՝ եթե բանկը նախարարության հետ չի կնքել պայմանագիր, ապա տրամադրում է տեղեկանք հիփոթեքային վարկի և մնացորդային գումարների վերաբերյալ, որը շահառուն ներկայացնում է նախարարություն Քայլ 4՝ շահառուին ծրագրում ընդգրկելու մասին որոշում կայացվելու դեպքում, նախարարությունը բանկի բանկային հաշվին է փոխանցում դրամական միջոցները, որոնք ուղղվում են մայր գումարի մարմանը