Միանվագ դրամական աջակցության ծրագիր

Նպատակ

Միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար

Պայմաններ

Առնվազն 2 անչափահաս երեխա

Հիփոթեքային վարկը տրամադրվում է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո Անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը՝ 30 մլն դրամ (3-րդ երեխայի դեպքում՝ 35 մլն, 4-րդի դեպքում՝ 40 մլն և այլն) Կատարվող կանխավճարի նվազագույն չափը՝ անշարժ գույքի արժեքի առնվազն 10% Սեփականության իրավունքը գրանցվում է շահառուի, նրա ամուսնու և անչափահաս բոլոր երեխաների անունով

Աջակցության չափ

Ձեռք բերվող բնակարանի արժեքի 5%, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամ 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար ավելանում է բնակարանի արժեքի 5%, բայց ոչ ավելի, քան 500 000 դրամ Կառուցապատման դեպքում, փաստացի ստացած վարկի 10%, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամ 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար ավելանում է վարկի 10%, բայց ոչ ավելի, քան 500 000 դրամ Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարին, աջակցությունն ավելացվում է 30%-ով

Ընթացակարգ

Քայլ 1՝ շահառուն դիմում է նախարարության հետ պայմանագիր կնքած բանկ կամ վարկային կազմակերպություն Քայլ 2՝ եթե բանկն ընդունում է շահառուին հիփոթեքային վարկ տրամադրելու որոշում, ապա հարցում է ուղարկում նախարարություն Քայլ 3՝ եթե շահառուն համապատասխանում է ծրագրի պայմաններին, կայացվում է շահառուին ծրագրում ընդգրկելու մասին որոշում, որից հետո նախարարությունը բանկի բանկային հաշվին է փոխանցում դրամական միջոցները Քայլ 4՝ փոխանցված դրամական միջոցներն ուղղվում են կանխավճարի ֆինանսավորմանը կամ մայր գումարի մարմանը Քայլ 5՝ ընդունված որոշման մասին նախարարությունն էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է բանկին և շահառուին