Աննա Ժամակոչյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Կրթություն
Ծնվել է 1981 թվականի հունիսի 11-ին։
1998-2002 թթ սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության,սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետում, ստացել է սոցիոլոգիայի բակալավրի աստիճան
2002-2004 թթ սովորել է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի բաժնում, ստացել է սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան
2012-2014 թթ սովորել է Ժամանակակից արվեստի ինստիտուտում, ստացել է արվեստի քննադատի որակավորում
2012-2016 թթ եղել է հայցորդ Երևանի պետական համալսարանի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնում
2019-2020 սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ թարգմանության հավաստագրման բաժնում, ստացել է թարգմանչի հավաստագիր
Աշխատանք
2008-ին 2 գործընկերների հետ հիմնադրել է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն ՀԿ-ն:
2008-2020 թթ եղել է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն ՀԿ համանախագահ, ապա նախագահ, հեղինակել է բազմաթիվ հետազոտական նախագծեր:
2009-2016 թթ աշխատել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տեղեկատվական հետազոտությունների կենտրոնում՝ որպես հետազոտող, ապա որպես կենտրոնի ղեկավար:
2014-2020 թթ տարբեր շրջաններում դասախոսել է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում:
2014-2020 թթ որպես հետազոտող և գիտայցելու մասնակցել է միջազգային վերապատրաստումների և գիտաժողովների:
Տիրապետում է հայերենին, ռուսերենին, անգլերենին։