Երևանում և Հայաստանի 5 մարզկենտրոններում գործում է «թեժ գիծ» վստահության հեռախոսային ծառայություն, որի նպատակն է բռնությունից տուժած կանանց և նրանց երեխաներին տրամադրել հոգեբանական և իրավաբանական անվճար խորհրդատվություն: Հարկ եղած դեպքում տրամադրվում է անվճար անհատական խորհրդատվություն, փաստաբանական ներկայացուցչություն դատարանում, ինչպես նաև ուղղորդում ժամանակավոր ապաստարան:
ԴՈՒ ՄԵՆԱԿ ՉԵՍ, ընտանեկան բռնության դեպքում կարող ես դիմել
Ընտանիքում բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաների համար գործում է «Թեժ գիծ» վստահության հեռախոսահամարներ
Երևան |
(010) 542828 (շուրջօրյա) 0800 80 850 (շուրջօրյա) (041) 010220 (10:00-18:30) |
Իջևան |
(0263) 40224 (10:00-18:30) (093) 259502 (10:00-18:30) |
Գավառ |
(0264) 23244 (10:00-18:30) (093) 259536 (10:00-18:30) |
Գյումրի |
(0312) 55934 (10:00-18:30) (093) 259547 (10:00-18:30) |
Վանաձոր |
(0322) 21911 (10:00-18:30) (093) 259532 (10:00-18:30) |
Եղեգնաձոր |
(0281) 22109 (10:00-18:30) (093) 259542 (10:00-18:30) |
ԽԱԽՏԵՆՔ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ
Ընտանեկան բռնությունն ունի հետևյալ տեսակներն՝ իրենց տարբեր դրսևորումներով.
1. Ֆիզիկական բռնություն
- հրելը,
- կծելը,
- ծեծելը,
- կսմթելը,
- խեղդելը,
- ապտակելը և աքացիներ տալը,
- քերծվածքներ, այրվածքներ հասցնելը և այլն:
2. հոգեբանական բռնություն
- սպառնալը,
- վախեցնելը,
- հեգնելը և ծաղրելը,
- հայհոյելը և նվաստացնելը,
- արգելքներ և վերահսկողություն կիրառելը,
- ֆինանսական միջոցներից զրկելը,
- շահագործելը և այլն:
3. սեռական բռնություն
- բռնաբարելը
- արյունապղծում կատարելը
- հարկադրական պոռնկության դրդելը
- սեռական ոտնձգություններ կիրառելը
- սեռական հարաբերությունների հարկադրելը և այլն: