ՀՀ պետական բյուջեի միջոցներով տրամադրվում են աջակցող միջոցների պետական հավաստագրեր, որոնց հիման վրա` որակավորված կազմակերպություններից շահառուները կարող են ստանալ աջակցող միջոցներ, բացառությամբ պրոթեզի կոշիկների, բրդյա-բամբակյա և սիլիկոնե գուլպաների, որոնք տրամադրվում են առանց հավաստագրերի որակավորված կազմակերպությունների կողմից: Շահառուն ինքն է ընտրում թե որ որակավորված կազմակերպությունից ձեռք բերի իրեն անհրաժեշտ աջակցող միջոցը:
Որակավորվելու և աջակցող միջոց տրամադրելու համար կազմակերպությունները կարող են դիմել նախարարություն: Որակավորվելու գործընթացի վերաբերյալ հայտարարությունն այստեղ:
Աջակցող միջոցների տրամադրման գործընթացը կանոնակարգվում է ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշմումով, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մի շարք հրամաններով։
Պետական հավաստագրերի գնային արժեքները սահմանված են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2022 թվականի հունվարի 11-ի 4-Ա/1 հրամանով։
Աջակցող միջոցի պետական հավաստագիր ստանալու համար հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձինք կարող են դիմել միասնական սոցիալական ծառայություն (ՄՍԾ) կամ դրա տարածքային կենտրոն, և ի պատասխան իրենց դիմումի ստանալ այն կազմակերպությունների ցանկը, որոնցից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը: Հավաստագիրը ձեռք բերելուց հետո Շահառուները կարող են դիմել տվյալ աջակցող միջոցի համար որակավորված կազմակերպություններից որևէ մեկը և ստանալ իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը:
Աջակցող միջոցների օգտագործման ժամկետները, շահառուների խմբերը, հավաստագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը այստեղ :
Հայտարարություն աջակցող միջոցներ վերանորոգող կազմակերպությունների վերաբերյալ`
Համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման N 1 հավելվածի 28-րդ կետի վերին և ստորին վերջույթների պրոթեզների, ստորին վերջույթի հոդով օրթեզների և օրթոպրոթեզների վերանորոգումն իրականացնում են համապատասխանաբար վերին և ստորին վերջույթների պրոթեզներ և (կամ) ստորին վերջույթի հոդով օրթեզներ և (կամ) օրթոպրոթեզներ տրամադրող՝ որակավորման ընթացակարգի արդյունքում ընտրված այն կազմակերպությունները, որոնք լիազորված մարմնի հետ կնքել են վերին և ստորին վերջույթի պրոթեզների և (կամ) ստորին վերջույթի հոդով օրթեզների և (կամ) օրթոպրոթեզներ վերանորոգելու մասին համապատասխան պայմանագիր:
Վերին և ստորին վերջույթների պրոթեզների և (կամ) ստորին վերջույթի հոդով օրթեզների և (կամ) օրթոպրոթեզների վերանորոգում իրականացնելու նպատակով վերին և ստորին վերջույթների պրոթեզներ և (կամ) ստորին վերջույթի հոդով օրթեզներ և (կամ) օրթոպրոթեզներ տրամադրող՝ որակավորված կազմակերպությունները նախարարություն են ներկայացնում աջակցող միջոցների վերանորոգում իրականացնելու վերաբերյալ գրություն, որում հայտնում են համապատասխան պայմանագիր կնքելու վերաբերյալ իրենց կամահայտնությունը` նշելով նախարարության կողմից հաստատված վերանորոգումների ցանկից, որ վերանորոգումներն են իրականացնելու: Վերանորոգում իրականացնելու վերաբերյալ նախարարություն դիմում ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում որակավորված կազմակերպության և նախարարության միջև կնքվում է աջակցող միջոց(ներ)ի վերանորոգում իրականացնելու մասին համապատասխան պայմանագիր` համաձայն պայմանագրի Օրինակելի Ձև 2-ի:
ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՈՒԴԻՈՄԵՏՐԻԱ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ