Լսողության խնդիրներ ունեցող մարզիկները մասնակցել են Մարտարվեստի Եվրոպայի խուլերի առաջնությանը

Հայաստանի Հանրապետության խուլերի մշակույթի և սպորտի պալատում հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել Մարտարվեստի Եվրոպայի խուլերի առաջնությունը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի անունից, վարչության պետը ողջունելով առաջնության մարզիկներին, մաղթել է ազնիվ մրցակցություն:

“Վստահ եմ, որ նմանատիպ սպորտային միջոցառումները ևս առիթ են հաշմանդամություն ունեցող անձանց հասարակությանը ինտեգրելու, հավասար հնարավորություններ ստեղծելու ոչ միայն ապրելու, այլև մրցակցելու համար, ինչպես նաև ի հայտ բերելու լավագույն մարզական հատկանիշներն ու հասնելու առավելագույն արդյունքների: Հարգելի մարզիկներ, խորհուրդ եմ տալիս ազատ ժամանակ ծանոթանալ Երևանի տեսարժան վայրերին և Ձեզ հետ տանել անմոռանալի հուշեր”,- իր խոսքում նշել է Արթուր Կեսոյանը:

Հոկտեմբերի 27-31-ը ձյուդո, կարատե և թաեքվոնդո մարտարվեստներում առաջին անգամ անցկացվողառաջնությունը կազմակերպվել է <Խուլերի հայկական սպորտային կոմիտե> հասարակական կազմակերպության կողմից: Միջոցառմանը  մասնակցում են 17 պետությունից 187 մարզիկ:

ԿԻՍՎԵԼ