Ներկայացվել է միասնական տեղեկատվական համակարգի ներդրումն ապահովող միջոցառումների ժամանակացույցի արձանագրային որոշման նախագիծը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ՀՀ կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում ներկայացրել է Սոցիալական պաշտպանության ոլորտի միասնական տեղեկատվական համակարգի ներդրումն ապահովող  միջոցառումների ժամանակացույցի արձանագրային որոշման նախագիծը:

Արձանագրային որոշման նախագծով առաջարկվում է հավանություն տալ`

1)             սոցիալական պաշտպանության ոլորտի միասնական տեղեկատվական ներդրումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին, որը ներառում է միջոցառումների նկարագրությունը, ակնկալվող արդյունքը,

2)            «Էլեկտրոնային սոցիալական ծառայություններ» տեղեկատվական համակարգի տեխնիկական առաջադրանք ներառվող նվազագույն տեղեկատվության ցանկին:

Համաձայն ժամանակացույցի` միջոցառումները կսկսվեն իրականացվել 2015 թվականից, իսկ «Էլեկտրոնային սոցիալական ծառայություններ» տեղեկատվական համակարգի հիմնական շահագործումը նախատեսվում է 2019 թվականին:

ԿԻՍՎԵԼ