Նախարարի տեղակալը մասնակցել է «Հայկական կարիտասի» գործընկերների հանդիպմանը

ՀՀ աշխատանքի և սոցիլական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը հոկտեմբերի 14-ին մասնակցել է Հայկական Կարիտասի գործընկերների հանդիպմանը:

Նախարարի տեղակալը ողջունել է հանդիպման մասնակիցներին՝ Հայկական Կարիտասի,  Կարիտասի ծրագրերը ֆինանսավորող միջազգային կառույցների և  տեղական  գործընկերների ներկայացուցիչներին՝ նշելով, որ Կարիտասի կողմից իրականացվող տարեցներին, դժվարին իրավիճակում  հայտնված երեխաներին, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ծառայություններ տրամադրելուն ուղղված ծրագրերը իրենց կարևոր դերն ունեն սոցիալական պաշտպանության համակարգում:

Ջեմմա Բաղդասարյանը անդրադառնալով Կարիտասի հետ համագործակցության ձևաչափին   նշել է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ելնելով սոցիալական համագործակցության կարևորությունից, ինչպես նաև «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի պահանջներից, մշակել է «Ազգային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի» նախագիծը, որն, ըստ էության, աշխատանքային մշակույթի նոր ձևաչափ է և նպատակ ունի ստեղծել համագործակցության գործուն մեխանիզմներ:  Եվ ուրախ էի տեղեկանալ, որ Հայկական Կարիտասը արդեն քննարկել է նշված հարցը և պատրաստակամ է ստորագրել նախարարության հետ  սոցիալական համագործակցության համաձայնագիր»:

Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը  ընդգծել է, որ այդ համաձայնագրի ստորագրումը հնարավորություն կտա ինստիտուցիոնալացնել փոխհարաբերությունները և առկա ռեսուրսները համադրելով՝ ապահովել ավելի արդյունավետ  կառավարում:

Կարիտասի գործընկերների հանդիպման նպատակներն են հզորացնել աշխատանքային հարաբերությունները և համագործակցությունը «Հայկական Կարիտասի» տեղական եւ միջազգային գործընկերների հետ` նպատակ ունենալով բարելավել կազմակերպության ռազմավարական նպատակների և առաջնահերթությունների առավել համակարգված և կառուցողական իրականացումը:

ԿԻՍՎԵԼ