Հստակեցվել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի աշխատակարգը

ՀՀ կառավարության 15.09.2015թ. հերթական նիստին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի աշխատակարգը, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովին ներկայացվող հաշվետվության ձևը» հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախագծով նախատեսված հիմնախնդիրը առնչվում է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերի նույնացման գործընթացի կատարելագործման, նոր ընթացակարգերի ստեղծման խնդիրներին:

Այն  ուղղված է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեպքերի բացահայտմանը, կանխմանը, թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում իրավական, կազմակերպչական և ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդմանը, զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի ուղղորդման գործընթացի հստակեցմանն ու կատարելագործմանը, աջակցության և պաշտպանության գործընթացների վերահսկմանը:

ԿԻՍՎԵԼ