Կանոնակարգվել են չաշխատող մայրերին մայրության նպաստ նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները

ՀՀ կառավարության 08.10.2015թ. նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ընդունվել է «Չաշխատող անձին մայրու­թյան նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստա­տելու մասին» ՀՀ կառավարության որոշումը:

Որոշմամբ կարգավորվում է մայրության նպաստը նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները:

Մասնավորապես`

– սահմանվել են այն փաստաթղթերի ցանկը, որոնք անհրաժեշտ է ներկայացնել մայրության նպաստ նշանակելու համար,

– մայրության նպաստը նշանակվում և վճարվում է, եթե շահառուն բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով,

–  մայրության նպաստը նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել ինչպես շահառուն` նպաստի իրավունք ունեցող կինը, այնպես էլ այլ անձ,

– երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ չի նշանակվում, բացառությամբ այն դեպքի, երբ հղի կինը նախածննդյան հսկողության վաղ հաշվառման է կանգնել հղիության մինչև 12 շաբաթական ժամկետում,

– ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ նշանակվում է կնոջ` մինչև հղիության 12 շաբաթականը նախածննդյան հսկողության վաղ հաշվառման կանգնելու վերաբերյալ նախածննդյան հսկողություն իրականացնող բժշկական կազմակերպության (որտեղ հաշվառված է եղել հղին) տված տեղեկանքի հիման վրա,

–   նպաստը նշանակվում է դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալակ­ան հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժնի կողմից:

ԿԻՍՎԵԼ