Փոխնախարարը մասնակցել է Նորքի տուն-ինտերնատի ամանորյա միջոցառմանը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը դեկտեմբերի 27-ին մասնակցեց  Նորքի տուն-ինտերնատի տարեց բնակիչների համար կազմակերպված ամանորյա միջոցառմանը:

Փոխնախարաըը շնորհավորեց  տատիկների և  պապիկների Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ մաղթելով նրանց քաջառղջություն և երկար տարիների կյանք՝ ընդգծելով, որ պետությունը մշտապես պատրաստ է օգնել և աջակցել մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին:

 

Տարեց բնակիչներին ողջունելու էին եկել պարի խմբեր, հեղինակ-կատարողները, ովքեր միջոցառման ողջ ընթացքում  ջերմ ու բարձր տրամադրություն ապահովեցին տուն ինտերնատում:

Միջոցառմանը ներկա էին նաև նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ, հյուրեր:

ԿԻՍՎԵԼ