Տուն-ինտերնատի տարեց բնակիչներն այցելեցին «Մանկան տան» փոքրիկներին

Դեկտեմբերի 27-ին Նորքի տուն-ինտերնատի տարեց բնակիչները հյուրընկալվեցին Երևանի «Մանկան տանը»:

Մանկան տանը  բարձր տրամադրությամբ դիմավորեցին տատիկներին ու պապիկներին, ովքեր, Ամանորին ընդառաջ, փոքրիկներին այցելության էին եկել նվերներով բեռնված:

Նվերները սովորական չէին. դրանք տաք բրդյա հագուստներ էին, որոնք Նորքի տուն-ինտերնատի բնակիչ տատիկներն ամիսներ շարունակ գործել էին սեփական ձեռքերով: Վերջիններս իրենց ձեռագործ հագուստները նվիրեցին «Մանկան տան» սաներին, իսկ փոքրիկները վարձահատույց եղան երգերի ու բանաստեղծությունների կատարմամբ, ինչը կրկնապատկեց փոքրիկներին այցելության եկած  տատիկների ու պապիկների ուրախ ժպիտներն ու ոգևորությունը:

Հանդիպման ավարտին երեխաները շնորհակալություն հայտնեցին նվերների համար և խոստացան հաջորդ տարի էլ ավել շատ երգեր սովորել և ուրախացնել բոլորին:

ԿԻՍՎԵԼ