Ազգային ժողովի նախագահը հյուրընկալվել է Գավառի մանկատանը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 24-ին այցելել է Գավառի մանկատուն: ԱԺ նախագահին ուղեկցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը, մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը,  Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

ԱԺ նախագահը ծանոթացել է Գավառի մանկատան պայմաններին, ներկա է գտնվել գորգագործական խմբակի դասընթացին, որտեղ երեխաները ներկայացրել են իրենց ձեռագործ աշխատանքները:

Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը իր խոսքում նշել է, որ մանկատանը բնակվում է 60 երեխա, որոնցից 50-ը սովորում են հանրակրթական դպրոցներում: «2014 թվականի ընթացքում 4 երեխա հանձնվել է խնամակալության, 1 երեխա որդեգրվել է, իսկ 16 երեխա վերադարձվել են կենսաբանական ընտանիքներ»,-  ընդգծել է Նիկոլայ Նալբանդյանը:

Հանդիպման ավարտին  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը  շնորհավորել է մանկատան սաների, անձնակազմի գալիք Ամանորն ու  Սուրբ Ծննունդը՝ մաղթելով  է քաջառողջություն եւ երազանքների իրականացում:

ԿԻՍՎԵԼ