Տեղի ունեցավ ՀՀ Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության գործակարգավարական հերթական խորհրդակցություն

Տեղի ունեցավ ՀՀ Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որը վարում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը: Մասնակցում էին նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանը, գործակալության ստորաբաժանումների ղեկավարները, տարածքային և մասնագիտացված հանձնաժողովների նախագահները:

“Քանի որ նախորդ խորհրդակցությունից հետո բավականին աշխատանք է կատարվել, նաև որոշակի խնդիրներ են առաջացել, այսօր կանդրադառնանք 2013-ի գործունեությանը, այն աշխատանքներին, որոնք արդեն արդյունք են տվել, կլսենք ձեզ մտահոգող խնդիրները”,- նշեց նախարարը:

Գործակալության պետի տեղակալ Ա. Սիմոնյանը ներկայացրեց 2013թ. գործունեության արդյունքները՝ վերլուծելով և ամփոփելով  հաշմանդամության  ցուցանիշները: Որպես դրական միտում բանախոսը նշեց, որ վերջին երկու տարիներին նվազել է առաջին անգամ հաշմանդամ ճանաչածվածների թիվը, շեշտակի նվազել է զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով հաշմանդամ ճանաչածվածների թվաքանակը, հաշմանդամ ճանաչածվածների մեջ նվազել է ծանր խմբերի տեսակարար կշիռը, բացասական միտումներից՝  շարունակում է ցածր մնալ հաշմանդամների վերականգնման գործընթացը, առկա է արյան շրջանառության հիվանդություններից և հատկապես նորագոյացություններից հաշմանդամության աճ, բարձր է կենսաթոշակային տարիքի անձանց տեսակարար կշիռը, մի շարք ԲՍՓՀ-ներում բարձր է ծանրաբեռնվածությունը և այլն:

Ելույթներ ունեցան նաև հանձնաժողովների նախագահները, քննարկվող յուրաքանչյուր հարցի վերաբերյալ նախարարը տվեց հանձնարարականներ, մասնավորապես.  ԲՍՓՀ-ների նախագահներին՝ բովանդակային ևխորքային վերլուծություն կատարել 2013թ. հաշմանդամության ցուցանիշների փոփոխության, հաշմանդամության ցուցանիշների պատճառա-հետևանքային կապի վերաբերյալ և ներկայացնել կիսամյակային հաշվետվության քննարկման ժամանակ, գործակալության պետի տեղակալին՝ ուսումնասիրելսոցիալական աշխատողների տնային այցերի ձևաչափը՝ Երևան քաղաքի ԲՍՓՀ-ների կողմից տնայինայցերի ձևաչափի մշակման համար. միջնորդություն ներկայացնել՝ բժշկական համալսարանումբժշկասոցիալական փորձաքննության իրականացման դասընթացներ կազմակերպելու, բժիշկներիվերապատրաստման ծրագրերում “բժշկասոցիալական փորձաքննության իրականացում”,”հաշմանդամության սահմանման չափանիշներ” թեմաները ներառելու վերաբերյալ և այլն:

Ամփոփելով խորհրդակցության աշխատանքը, պարոն Ասատրյանը ներկաների հատուկ ուշադրությունը հրավիրեց բնակչության հետ տարվող աշխատանքների վրա: “Ուշադրություն դարձրեք մարդկանց նկատմամբ անձնակազմի վերաբերմունքին, մանրամասն և համբերատար պարզաբանումներ տվեքկայացված փորձաքննական որոշման, դրա հիմնավորումների, բժշկասոցիալական փորձաքննության  իրականացման մասին: Ձեր աշխատանքի որակական գնահատականը լինելու է նաև դրա հիման վրա”,-նշեց նախարարը:

ԿԻՍՎԵԼ