Անձի ֆունկցիոնալության ռեեստրում ընդգրկված բժիշկներն ու հարբժիշկները հանձնել են ավարտական քննություն

Կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանն, ինչպես նաև անձի ֆունկցիոնալության ճշգրիտ գնահատման գործում որակյալ մասնագետների ներգրավման անհրաժեշտությունը՝ Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից կազմակերպվում և իրականացվում են վերապատրաստման դասընթացներ։

Անձի ֆունկցիոնալության ռեեստրում ընդգրկված բժիշկներն ու հարբժիշկները դասընթացներին ծանոթացել են հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտում իրականացվող բարեփոխումներին, հաշմանդամության սահմանման նոր մոդելին և այլ մանրամասների։

Դասընթացների ավարտից հետո մասնակիցները հանձնել են քննություն, որին որպես հանձնաժողովի նախագահ մասնակցել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը. լավագույն մասնագետները կներառվեն անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի աշխատանքներում։

ԿԻՍՎԵԼ