Նախապատրաստական դասընթացների անվճար մասնակցության հնարավորություն՝ խնամքի հաստատություններում ծառայություն ստացող մի խումբ երեխաների համար․ ԱՍՀ նախարարության ու «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի միջև համաձայնագիր է ստորագրվել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում ծառայություն ստացող կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մի խումբ երեխաներ հնարավորություն կունենան անվճար մասնակցել նախապատրաստական դասընթացների՝ Հայաստանում ֆրանսիական համալսարան ընդունվելու նպատակով։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի միջև համաձայնագիր է ստորագրվել։

Երեխաներն անվճար հիմունքներով կընդգրկվեն համալսարանի նախապատրաստական դասընթացներում՝ ընդունելության քննություններին առավելագույնս պատրաստվելու նպատակով։ Յուրաքանչյուր երեխայի հետ աշխատանքներ կիրականացնեն մենթորները, ովքեր մինչ 2024-2025 թթ․ ուսումնական տարվա ընդունելության քննությունները կուղղորդեն վերջիններիս։

Ծրագիրը կիրականացվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի միջև 2021 թվականի նոյեմբերի  29-ին կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում։   

ԿԻՍՎԵԼ