ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և ՄՍԾ պետի տեղակալ Թամարա Թորոսյանն աշխատանքային այցով եղել են Վիլնյուսում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ու Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Թամարա Թորոսյանն աշխատանքային այցով եղել են Վիլնյուսում։

Այցի ընթացքում վերջիններս, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ միասին, հանդիպում են ունեցել Լիտվայի խորհրդարանի՝ Սեյմի աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի, ինչպես նաև Հաշմանդամություն ունեցող անձնանց իրավունքների կոմիտեի նախագահի ու անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտային բարենպաստ իրավական միջավայրի ձևավորմանն ու հետօրենսդրական վերահսկողությանն առնչվող մի շարք հարցեր:

Աշխատանքի տեսչության, Արհեստակցական միություների կոնֆեդերացիայի, Զբաղվածության և սոցիալական ծառայությունների հետ ունեցած հանդիպումների ժամանակ անդրադարձ է կատարվել աշխատանքային օրենսդրության բարելավմանը, արդյունավետ պետական վերահսկողությանը, պաշտպանված աշխատանքային իրավունքի ապահովմանն ու աշխատանքային վեճերի լուծման արտադատական մեխանիզների ներդրմանն ուղղված աշխատանքներին։  

Կայացել են ոլորտային մի շարք հանդիպումներ ևս։

Այցը կազմակերպվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) աջակցությամբ:

ԿԻՍՎԵԼ