«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներն ու վիրավորում ստացած անձիք ֆինանսական աջակցություն ստանալու համար կարող են դիմել մինչև դեկտեմբերի 1-ը

«Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022 թ․օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքները և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձիք պետության կողմից նախատեսված ֆինանսական աջակցությունն ստանալու համար կարող են դիմում ներկայացնել մինչև 2022թ. դեկտեմբերի 1-ը։

Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել առցանց՝ https://e-request.am էլեկտրոնային հարթակի միջոցով։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց ֆինանսական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝

1․ վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում՝

• հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 150,000 դրամի չափով,

• հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 300,000 դրամի չափով,

2․ զոհված անձանց (այդ թվում՝ անձի գտնվելու վայրն անհայտ) ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3,000,000 դրամի չափով:

ԿԻՍՎԵԼ