Երեխաների ցերեկային խնամքի հինգ կենտրոններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների ցերեկային խնամքի հինգ կենտրոններում ընթանում են վերանորոգման և/կամ գույքային հագեցման աշխատանքներ։

Հաստատությունների վերանորոգումը հնարավորություն կտա ապահովել համընդհանուր դիզայն, առավել ներառական ծառայությունների մատուցում և բազմամասնագիտական խմբերի կողմից արդյունավետ ծառայությունների տրամադրում։

«Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն», «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն», «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն», «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն», «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ների շենքային պայմանների բարեկարգմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են 2022 թ․ հուլիս ամսից։

Այս պահին ավարտվել են «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի վերանորոգման աշխատանքները․ այժմ ընթանում են կահավորման աշխատանքները։

Կենտրոնների վերանորոգման և/կամ գույքային հագեցման աշխատանքներն իրականացվում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (ՅՈՒՆԻՍԵՖ) ու «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության աջակցությամբ։   

ԿԻՍՎԵԼ