Մեկնարկել են Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստրում ընդգրկվելու գործընթացի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ Հայաստանի բոլոր մարզերում հանրային քննարկումների ձևաչափով ներկայացվելու է «Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների  ռեեստրում» ընդգրկվելու հնարավորությունը։ Ռեսստրը նախատեսված է բուժհաստատությունների բժիշկների համար, ովքեր, ծանոթանալով հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես՝ հաշմանդամության սահմանման նոր մոդելին, հնարավորություն կունենան ընդգրկվել այդ գործընթացում և իրականացնել իրենց աշխատանքները նոր ձևաչափով։

Առաջին հանդիպումը կայացել է  Արմավիր մարզի բուժհաստատությունների աշխատակիցների հետ, որի շրջանակում նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը մասնակիցներին ներկայացրել է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրականացվող բարեփոխումների, հաշմանդամության գնահատման սկզբունքների և ընթացակարգերի, ինչպես նաև նոր մոդելի ներդրման աշխատանքների մասին մանրամասներ։

Նրա խոսքով՝ հաշմանդամության սահմանման նոր մոդելի՝ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրմամբ՝ բժշկասոցիալական փորձաքննության գործող բաժինների փոխարեն կձևավորվեն բազմամասնագիտական գնահատող հանձնաժողովներ, որոնք աշխատանքը կիրականացնեն ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով, գնահատման սենյակները կունենան անհրաժեշտ պայմաններ՝ հագեցած գնահատման սարքավորումներով և գործիքներով։

Աննա Հակոբյանի հետ միասին մասնակիցների հարցերին պարզաբանումներ է ներկայացրել նաև ՄՍԾ բժշկասոցիալկան փորձաքննության և աջակցող միջոցներով ապահովման վարչության պետ Ռիմա Եգանյանը։

Նոր համակարգի հիմքում ընկած է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքներն ու մոտեցումները․ բազմամասնագիտական թիմը (բժիշկներ և հարբժշկական մասնագետներ) գնահատելու է անձի ոչ միայն առողջական խնդիրը, այլև միջավայրն ու այն գործոնները, որոնք խոչընդոտում են նրան՝ լիարժեք մասնակցություն ունենալ հասարակական կյանքին ։

Հանդիպման մասնակիցները ծանոթացել են նաև մասնագետների ռեեստրին և գրանցման ընթացակարգին։ Ըստ որի՝ անհրաժեշտ վերապատրաստումներից  և դասընթացներից հետո ռեեստրում գրանցված բժիշկները կարող են ընդգրկվել բազմամասնագիտական թիմում և նոր մոդելի որակիչների համաձայն՝ գնահատել անձի հաշմանդամությունը։

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։

ԿԻՍՎԵԼ