Հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման 2023-2025 թթ․ գործողությունների ազգային ծրագիրը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել ու հանրային քննարկման է ներկայացվել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման 2023-2025 թթ․ գործողությունների ազգային ծրագիրը։

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա առավել համակարգված շարունակել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարն`

  • իրավական դաշտի բարելավման,
  • կանխարգելմանն ու կարողությունների հզորացմանն ուղղված համապարփակ միջոցառումների իրականացման,
  •  վարույթի իրականացման  ընթացքում  զոհակենտրոն և զոհերի իրավունքների պաշտպանությունը լիակատար ապահովող  ընթացակարգերի կիրառման,
  •  միջգերատեսչական ակտիվ համագործակցության,
  • մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց սոցիալ-վերականգնողական ծառայությունների ընդլայնման  ուղղությամբ:

«Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման 2023-2025 թթ․ գործողությունների ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումն ուղղված է հանցագործության կանխարգելմանը, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց հայտնաբերման ու աջակցության տրամադրման, ինչպես նաև երևույթի դեմ պայքարի արդյունավետության ու հանրային իրազեկվածության բարձրացմանը։

Նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ կարող եք ներկայացնել՝ e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3Sylp1s   

Ազգային ծրագիրը մշակվել է Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքի հիման վրա՝ ԱՍՀՆ կողմից՝ ԱՄՆ դեսպանատան և ԱՄՆ ՄԶԳ ներգրավմամբ՝ Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդին կից գործող աշխատանքային խմբի ջանքերով։

ԿԻՍՎԵԼ