ԱՍՀ նախարարի տեղակալներն ընդունել են հոգեսոցիալական ծառայություններ տրամադրող և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Տաթևիկ Ստեփանյանն ու Դավիթ Խաչատրյանն ընդունել են հոգեսոցիալական ծառայություններ տրամադրող և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված համագործակցության ձևաչափերը։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է պետություն-մասնավոր հատվածի կողմից իրականացվող աշխատանքների համակարգման, կարիքների հասցեական գնահատման և թիրախային աջակցության տրամադրման կարևորությունը:

Քննարկվել են նաև մի շարք հարցեր՝ ըստ անհրաժեշտության հոգեբանական աջակցության տրամադրման, հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի տեղեկատվության փոխանցման, պետության ֆինանսավորմամբ հասարակական կազմակերպությունների կողմից խոցելի խմբերին մատուցվող ծառայությունների և այլնի մասին։

ԿԻՍՎԵԼ