Վերականգնողական կենտրոնի ընտրություն՝ էկզոսկելետոն աջակցող միջոցի տրամադրման նպատակով․ հայտերի ներկայացման հրավեր

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ

ԿԵՆՏՐՈՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ` վերականգնողական կենտրոնի ընտրություն՝ էկզոսկելետոն աջակցող միջոցի տրամադրման նպատակով։

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ՝ վերականգնողական կենտրոնի ընտրություն՝ էկզոսկելետոն աջակցող միջոցն անհատույց՝ 3 տարի ժամկետով վերականգնողական կենտրոնին տրամադրելու համար։

   ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ՝

Հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք վերականգնումն ապահովելու նպատակով՝ աշխարհում ստեղծվել և կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիաներ։ Մասնավորապես՝ ծանր հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժումն ապահովող նորագույն աջակցող միջոցներից է Էկզոսկելետոնը։ Վերջինս աջակցող միջոց լինելուց բացի, նաև նպաստում է հաշմանդամություն ունեցող անձանց կորսված ֆունկցիաների վերականգնմանը։

Ծառայության շրջանակում շահառուները պարբերաբար անցնում են վերականգողական միջոցառումներ (որոնցից մեկը պետք է լինի էկզոսկելետոնը): Վերականգողական կենտրոնում բազմամասնագիտական թիմը յուրաքանչյուր շահառուի համար մշակում է անհատական պլան՝ հստակ սահմանելով վերականգողական միջոցառումների, այդ թվում՝ էկզոսկելետոնի միջոցով ծառայություններ ստանալու տեսակները, ժամկետները, ակնկալվող արդյունքները:  Անհատական պլանը պետք է հիմնված լինի շահառուի ախտաբանական վիճակի, առանձնահատուկ կամ անհատական կարիքների, օրգանիզմի ֆունկցիոնալ հնարավորությունների վրա և պարունակի հստակ նպատակներ և արդյունքներ:

Կենտրոնում էկզոսկելետոնի միջոցով վերականգողական ծառայություններ պետք է ստանան ամսական առնվազն  8-12 շահառու:

Մրցույթին մասնակցելու պայմաններն են՝

  1. վերականգնողական կենտրոնի կանոնադրական նպատակներից    պետք է լինի վերականգողական ծառայությունների մատուցումը,
  2. վերականգնողական կենտրոնը օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է ունենա վերականգնողական բուժօգնություն իրականացնելու լիցենզիա,
  3. վերականգնողական կենտրոնը պետք է ունենա վերականգողական ծառայությունների մատուցման առնվազն 3 տարվա փորձառություն,
  4. վերականգնողական կենտրոնը պետք է ունենա աշխատանքային ռեսուրսներ՝

ա. բազմամասնագիտական թիմ՝ բժիշկ (այդ թվում՝ վերականգնողաբան) և հարբժշկական մասնագետ,

բ. պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ (աջակցող միջոցներ, ըստ անհրաժեշտության օգտագործելու համար՝ բժշկական սարքավորումներ, համակարգչային տեխնիկա և այլն):

5) Վերականգնողական կենտրոնը պետք է ունենա համապատասխան շենքային պայմաններ՝ շահառուներին պատշաճ ընդունելու և ծառայություն մատուցելու համար (ներառյալ՝ անարգել մուտք կազմակերպության շենք և սպասարկման սրահ, մուտքի զրոյական մակարդակ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական նորմերին համապատասխան կառուցված թեքահարթակ, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ համապատասխան անվտանգ տեխնիկական սարքավորումներ` վերելակ, բարձրացնող մեխանիզմներ և սպասարկման սրահում տեղաշարժվելու համար խոչընդոտների բացակայություն): Վերականգնողական կենտրոնը հատուկ պահանջներին համապատասխանությունը հավաստիացնում է իր կողմից տրված՝ միակողմանի հաստատված հայտարարությամբ:

6) Վերականգնողական կենտրոնը պետք է ներկայացնի էկզոսկելետոն աջակցող միջոցի կիրառման վերաբերյալ ծրագիր (ներկայացվում է հայտի հետ միաժամանակ):

7) Վերականգնողական կենտրոնում էկզոսկելետոն աջակցող միջոցով վերականգողական ծառայություններ պետք է ստանա ամսական առնվազն 8-12 շահառու:

8) Մրցույթում հաղթող կազմակերպությունը էկզոսկելետոն աջակցող միջոցը կարող է շահագործել «U&O» իտալական ընկերության կողմից համապատասխան վերապատրաստումներ անցնելուց հետո: Մինչ վերապատրաստումը շահագործող կազմակերպությունը էկզոսկելետոն աջակցող միջոցը վնասելու դեպքում պարտավոր է փոխհատուցել պատճառած վնասը:

9) Էկզոսկելետոն աջակցող միջոցը շահագործման ընթացքում վնասելու դեպքում վերականգնողական կենտրոնը պարտավորվում է վերացնել անսարքությունը` սեփական միջոցներով:

10) Էկզոսկելետոն աջակցող միջոցը տրամադրվում է 3 տարի ժամկետով՝  անհատույց:

11) Վերականգնողական կենտրոնը էկզոսկելետոնը չի կարող օգտագործել վճարովի հիմունքներով (վճարովի ծառայություն):

Մասնակցելու համար մասնակիցը ներկայացնում է հայտ, որը պարունակում է սույն հայտարարության՝  մասնակցելու պայմանների վերաբերյալ փաստաթղթերը և դրանք հավաստող տեղեկանքները, ինչպես նաև ծրագիր էկզոսկելետոն աջակցող միջոցը օգտագործելու նպատակների, թիրախների, արդյունքների և այլնի վերաբերյալ:

Մրցութային հայտերն անհրաժեշտ է ներկայացնել նախարարության գնումների համակարգման բաժին առձեռն կամ էլեկտրոնային տարբերակով՝ համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2022 թվականի հունիսի 29-ի N 81-Ա/1 հրամանով հաստատված  Ձև 1-ի,  ոչ ուշ, քան սույն  հայտարությունն ԱՍՀՆ պաշտոնական կայքէջում (www.mlsa.am)  հրապարակելու օրվանից հաշված մինչև «10»-րդ օրվա ժամը «12։00»-ն (11․07․2022, ժամը «12։00»)։  Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում։

Հայտերը ընդունվում են հետևյալ հասցեում․

Ք. Երևան, ՀՀ ԱՍՀՆ, Կառավարական տուն 3, 3-րդ հարկ, 359 սենյակ

Էլ. հասցե՝ liana.mkrtchyan@mlsa.am

Հանձնաժողովի քարտուղար՝ Լիանա Մկրտչյան

Հեռ. 094 92 67 77

Ձև 1-ը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ։

ԿԻՍՎԵԼ