Վերապատրաստման դասընթացներ՝ ՄՍԾ աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով

ԱՍՀՆ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից իրականացվում են վերապատրաստման դասընթացներ՝ Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով։

Ծրագիրն ուղղված է առավել որակյալ սոցիալական ծառայությունների տրամադրմանն ու աշխատակիցների գործառույթների արդյունավետության բարձրացմանը: Այն ներառում է թեմատիկ տարբեր ուղղություններով դասընթացներ, որոնց շրջանակում մասնակիցներին հնարավորություն է տրվում ստանալ առավել խորքային գիտելիքներ՝ ուղղված վերջիններիս աշխատանքային պարտականությունների լիարժեք իրականացմանը։

Վերապատրաստման դասընթացներն անցկացվում են ինչպես Ազգային ինստիտուտում, այնպես էլ Միասնական սոցիալական ծառայության մարզերում գործող տարածքային կենտրոններում։

Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ։

ԿԻՍՎԵԼ