Շուրջ 12 մլն դրամ՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարանի ծառայությունների տրամադրման համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պատվիրակման միջոցով ապաստարանի ծառայություններ տրամադրել ընտանիքում բռնության ենթարկված անձանց։   

Այս նպատակով 2022 թվականի համար նախարարությունը հատկացրել է շուրջ 12 մլն դրամ։

Ծրագրի շրջանակում ընտանիքում բռնության ենթարկվածներին և նրանց խնամքի ներքո գտնվող անձանց` երեխաներին, տրամադրվում են հետևյալ ծառայությունները՝

  • անհատույց բնակելի տարածք,
  • սոցիալական աջակցություն,
  • բնաիրային օգնություն,
  • հոգեբանական օգնություն,
  • իրավաբանական օգնություն,
  • բժշկական օգնություն։

Գործող ապաստարաններում անհրաժեշտ ծառայությունների տրամադրման գործընթացն իրականացվում է «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության միջոցով։

ԿԻՍՎԵԼ