Նախարարն այցելեց մանկատուն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մ. Մնացականյանն այցելեց Խարբերդի մասնագիտացված մանկատուն, որտեղ խնամվում են հաշմանդամ երեխաներ: Նախարարը շրջայց կատարեց գործող մասնաշենքերում, ծանոթացավ խնամքի պայմաններին, շփվեց երեխաների հետ: Այցի վերջում տեղի ունեցավ հանդիպում աշխատակազմի հետ, որի ընթացքում պարոն Մնացականյանը ներկայացրեց իր տպավորությունները: “Անկեղծ ասեմ. գոհ չեմ: Հասկանում եմ, դժվար աշխատանք է, բայց 260 երեխայից որևէ մեկին գործողության մեջ չտեսա: Էլի եմ գալու. երեկոյան, գիշերով, որովհետև անհանգիստ եմ երեխաների, համար: Սա նախարարության հեղինակության խնդիրն է, և մենք պետք է այնպես աշխատենք, որ մեր խղճի առջև հանգիստ լինենք: Խիստ հսկողություն կսահմանվի, որպեսզի միջոցները չփոշիանան: Ամեն մի լուման պետք է իր նպատակին ծառայի”-նշեց, պարոն Մնացականյանը:

ԿԻՍՎԵԼ