2009թ. նոյեմբերի 25-ին և 26-ին Երևանի Կոնգրես հյուրանոցում ընթանում է քաղաքականությունը մշակողների և իրականացնողների աշխատանքային հանդիպում

2009թ. նոյեմբերի 25-ին և 26-ին Երևանի Կոնգրես հյուրանոցում ընթանում է քաղաքականությունը մշակողների և իրականացնողների աշխատանքային հանդիպում` “Միգրացիոն ռեսուրս-կենտրոնների արդյունավետ կառավարում Հարավային Կովկասում” թեմայով, որին մասնակցում և ելույթներով հանդես են գալիս Հայաստանում Իտալիայի դեսպան պարոն Բրունո Սկապինին, ՀՀ Արտաքին գործերի նախարարության միգրացիայի բաժնի վարիչ Արթուր Մադոյանը, ՀՀ ԱՍՀՆ “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության պետ Սոնա Հարությունյանը, Միգրացիայի Միջազգային Կազմակերպության Հայաստանի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը, Վրաստանի ղեկավար Մերի Շիհանը, ինչպես նաև այլ ներկայացուցիչներ:

Հանդիպումը կազմակերպվել է ՄՄԿ հայաստանյան առաքելության կողմից իրականացվող “Անկանոն միգրացիայի խթանում Հայաստանում և Վրաստանում” ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Իտալիայի կառավարության կողմից: Նպատակն է` Հայաստանում և Վրաստանում հզորացնել կարողությունները միգրացիայի կառավարման ոլորտում և խթանել համագործակցությունը այս երկու երկրների և շահագրգիռ ԵՄ երկրների միջև, ինչը հնարավորություն կտա թուլացնել անկանոն միգրացիան և հզորացնել կանոնավոր աշխատանքային միգրացիայի դրական ազդեցությունը:

Նշյալ ծրագիրը առաջին քայլերն է իրականացնում պետական համակարգում միգրանտներին տեղեկատվության տրամադրման գործուն համակարգի ստեղծման գործընթացում, որի կարևոր քայլ կարելի է անվանել միգրացիոն ռեսուրս կենտրոնը:

ՀՀ շուրջ 60 հազար քաղաքացիներ ամեն տարի դիմում են աշխատանքային միգրացիայի տարբեր երկրներ, հիմնականում` ՌԴ: Այս քաղաքացիները ընդունող երկրի մասին տեղեկություններ են ստանում տարբեր աղբյուրներից, որոնք սովորաբար լինում են ոչ հավաստի, ինչն էլ հետագայում կարող է հանգեցնել թրաֆիքինգի կամ հարկադիր աշխատանքի:

ՀՀ աշխատաշուկայում այսօր առկա են շուրջ 100 000 աշխատանք փնտրողներ, ովքեր գրանցված են “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության տարածքային  կենտրոններում և համապատասխանաբար ստանում են տեղեկություններ թափուր աշխատատեղերի մասին և ընդգրկվում զբաղվածության աջակցության տարբեր ծրագրերում:

“Անկանոն միգրացիայի խթանում Հայաստանում և Վրաստանում” ծրագիրն իրականացնող կողմերից մեկը հանդիսանում է “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալությունը ընդունող երկրների աշխատաշուկայի և աշխատանքային օրենսդրության վերաբերյալ ճիշտ տեղեկությունների տրամադրման կոնտեքստում:

Այս ամենը իրականում տեսնելու և գնահատելու նպատակով` նոյեմբերի 25-ի աշխատանքային հանդիպումն ավարտվեց հյուրերի Երևանի Էրեբունու զբաղվածության տարածքային կենտրոն այցելությամբ:

ԿԻՍՎԵԼ