ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ա. Պետրոսյանը ս/թ նոյեմբերի 24-ին հրավիրել էր ընդլայնված խարհրդակցություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ա. Պետրոսյանը ս/թ նոյեմբերի 24-ին հրավիրել էր ընդլայնված խարհրդակցություն, որին մասնակցում էին նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները: Օրակարգում ներառված էին անցած մեկ ամսում ստորաբաժանումների կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ և հրատապ լուծում պահանջող հարցեր: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին իրենց ոլորտներում կատարված աշխատանքները, նաև խնդրահարույց հարցերը: Բարձրացված բոլոր  խնդիրների վերաբերյալ պարոն Պետրոսյանը տվեց կոնկրետ հանձնարարականներ` ներկաների ուշադրությունը հրավիրելով հատկապես գերակա ուղղությունների և կառավարության միջոցառումների ծրագրի կետերի  կատարման վրա: Քննարկվեցին նաև  բյուջետային միջոցների ծախսային  ծրագրերի կատարման, անհրաժեշտ վերաբաշխումների և բազմաթիվ այլ հարցեր:

ԿԻՍՎԵԼ