Լրագրողական մրցույթ՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտի լուսաբանման վերաբերյալ

Հարգելի՛ լրագրողներ,

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան՝ դեկտեմբերի 3-ին ընդառաջ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է խրախուսել 2021թ․ ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտի լավագույն լուսաբանման հեղինակին։  

Ուստի, խնդրում ենք մինչև դեկտեմբերի 1-ը Ձեր լրատվամիջոցի կողմից պատրաստված մեդիաարտադրանքն (հեռուստատեսություն, ռադիո, տպագիր մամուլ) ուղարկել press@mlsa.am հասցեին՝ հաղորդագրության «subject» (թեմա) դաշտում նշելով «Լրագրողական մրցույթի մասնակից»։

Կարևորելով զանգվածային լրատվամիջոցների դերը հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացման և հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի բացառման գործում՝ ուղարկված հրապարակումների հիման վրա՝ լավագույն մեդիաարտադրանքի հեղինակը նախարարության կողմից դեկտեմբերի 3-ին կպարգևատրվի հուշադրամով։

ԿԻՍՎԵԼ