«Ինչպե՞ս սկսել ձեր սեփական բիզնեսը և ստարտափը». դասընթաց՝ պատերազմից տուժած ուսանողների և Արցախից տեղահանված անձանց համար

Նոյեմբերի 22-ից 26-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) տեղի կունենա «Ինչպե՞ս սկսել ձեր սեփական բիզնեսը և ստարտափը» թեմայով անվճար դասընթացների շարք՝ 44-օրյա պատերազմի մասնակիցների, պատերազմից  տուժած, արցախցի ուսանողների և տեղահանված անձանց համար։

Հնգօրյա դասընթացի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ բնագավառի նորարարություններին, բիզնես մոդելավորման ժամանակակից միտումներին և միջազգային տերմինաբանությանը։ Վերջիններս կարող են ստանալ նաև ձեռներեցության, ձեռնարկատիրության, բիզնեսի մոդելավորման, ստեղծագործական և նորարարական մտածելակերպի զարգացման վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ։ 

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել այս հղումով։

Հարցերի դեպքում՝ զանգահարել +374 10 56-74-25, +374 98 12-12-94 կամ գրել arpymkrtchyan@polytechnic.am, r.hovsepyan@polytechnic.am էլեկտրոնային հասցեներին։

Դասընթացները կիրականացվեն ՀԱՊՀ-ի կողմից` Բրիտանական խորհրդի «Ստեղծարար միտք» (“Creative Spark”) դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Համագործակցությունն իրականացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և ՄԹ Սաութհեմփթոնի համալսարանի միջև։

ԿԻՍՎԵԼ