Վերապատրաստման դասընթաց՝ ՄՍԾ առանձին ստորաբաժանումների և տարածքային կենտրոնների աշխատակիցների համար

2022 թ. հունվարից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է մեկնարկել Միասնական սոցիալական ծառայության առանձին ստորաբաժանումների և տարածքային կենտրոնների աշխատակիցների վերապատրաստման գործընթաց։

Կարևորելով Հայաստանում սոցիալական աշխատանքի կադրեր պատրաստող, ինչպես նաև սոցիալական աշխատանքի վերաբերյալ վերապատրաստումներ իրականացնող կառույցների փորձն ու գիտելիքը՝ նախարարությունը նախաձեռնել է վերապատրաստման հիմնական մոտեցումների, սկզբունքների և առաջարկվող մոդուլների քննարկում, որը տեղի կունենա նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-13:30։

Քննարկմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 18-ը՝ ժամը 18:00, նախապես գրանցվել՝ yevgine.vardanyan@mlsa.am էլ. փոստին ուղարկելով մասնակցի անունը, ազգանունը, կազմակերպությունը, սոցիալական աշխատողների վերապատրաստմանը կամ մասնագիտացմանն առնչվող գործունեության վերաբերյալ տեղեկատվություն, էլեկտրոնային հասցեն ու հեռախոսահամարը։

Քննարկման նյութերը մասնակիցներին կտրամադրվեն նախապես։

ԿԻՍՎԵԼ