Տնային խնամքի ծառայություններ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատվիրակման միջոցով շարունակում է Երևանում տնային խնամքի ծառայություններ տրամադրել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց։

Անհրաժեշտ ծառայությունների մատուցման նպատակով` նախարարությունը 2021 թ․ համար հատկացրել է ավելի քան 10 մլն 800 հազար դրամ։

Ծրագրի շրջանակում ապահովվում է խնամքի կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց խնամքն ու սպասարկումը․ ծառայությունները տրամադրվում են անձի բնակության վայրում՝ գնահատված սոցիալական կարիքներին համապատասխան:

Տրամադրվող ծառայությունները ներառում են՝

•  խորհրդատվական օգնություն շահառուին և նրա ընտանիքին,

•  հոգեբույժի պարբերական հսկողություն և խորհրդատվություն,

•  անհատական հոգեբանական օգնություն, որը կնպաստի շահառուի հոգեբանական խնդիրների հաղթահարմանը, ինքնատիրապետման ունակության զարգացմանը,

•  աշխատանքային թերապիա, արտերապիա՝ շահառուի ցանկությամբ,

•  շահառուի սոցիալական կարողությունների և հմտությունների զարգացում, ինքնուրույն կենցաղավարման հմտությունների ուսուցանում և այլն։

Երևանում վերոնշյալ ծառայությունները տրամադրվում է «Խնամք» հասարակական կազմակերպության միջոցով։

ԿԻՍՎԵԼ