Հատուկ մասնագիտացված կենտրոններում շուրջօրյա խնամքից զատ, հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձինք կարող են խնամքի ծառայություններ ստանալ նաև տնային պայմաններում

Հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձինք կարող են ոչ միայն ուղեգրվել շուրջօրյա խնամքի հատուկ մասնագիտացված կենտրոններ, այլև խնամքի ծառայություններ ստանալ տնային պայմաններում։ Ծրագրի շրջանակում ծառայությունները մատուցվում են դրամաշնորհային մրցույթում հաղթող հասարակական կազմակերպությունների կողմից։

Տնային պայմաններում իրականացվող խնամքն իր մեջ ներառում է  հոգեբուժական, բժշկական, սոցիալ-հոգեբանական և խորհրդատվական օգնություն։ Ծառայությունն այս պահին մատուցվում է Երևան քաղաքում։

Տնային պայմաններում խնամքի ծառայություններ կարող են ստանալ հոգեկան առողջության և մտավոր  խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձինք, ովքեր համաձայն գնահատված սոցիալական անհատական կարիքի՝ ունեն տնային խնամքի նպատակահարմարության վերաբերյալ համապատասխան հոգեբուժական հաստատության եզրակացություն։

Խնամքի ծառայություններ ստանալու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթեր, բժշկական քարտ, հոգեբույժի եզրակացություն։

Անհատական սոցիալական կարիքների գնահատումից և խնամքի տրամադրման դրական եզրակացությունն ստանալուց հետո քաղաքացուն կտրամադրվի համապատասխան ծառայություններ։

ԿԻՍՎԵԼ