Ո՞ր դեպքերում հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձինք կարող են ապահովվել կացարանով

Աշխատանքի վետերանի կարգավիճակ կամ 40 և ավելի տարվա աշխատանքային ստաժ ունեցող, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված խնամողներ չունեցող տարեց անձինք, հաշմանդամություն ունեցող զույգ ամուսինները կարող են դիմել կացարանով ապահովվելու համար։

Կացարանը տրամադրվում է վերոնշյալ անձանց, եթե նրանք չունեն սեփականության կամ համասեփականության իրավունքով բնակարան (բնակելի տուն), դիմելու պահին բնակվում են ժամանակավոր կացարաններում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում։

Կացարանը չի տրամադրվում ինքնասպասարկման ունակություն, քրոնիկ ալկոհոլամոլություն կամ թմրամոլություն, վարակներ ունեցող անձանց կամ նրանց, ովքեր ունեն այնպիսի հիվանդություններ, որոնց բուժումը հնարավոր է միայն հատուկ մասնագիտացված բժշկական հաստատություններում։

Կացարան չի տրամադրվում նաև այն անձանց, ովքեր կամ (վերջիններիս ընտանիքը) օտարել են բնակարան (բնակելի տուն)՝ դիմումը ներկայացնելու օրվան նախորդող հինգ տարվա ընթացքում։

Կացարան ստանալու համար վերոհիշյալ անձինք պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն` դիմումին կից ներկայացնելով բոլոր այն փաստաթղթերը, որոնք հաստատում են անհրաժեշտ տեղեկությունը՝ կացարանով ապահովվելու համար։

ԿԻՍՎԵԼ