ՄՍԾ աշխատակիցները վիրավորում ստացած զինծառայողներին ներկայացրել են զբաղվածության ծրագրերը

Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցներն այսօր այցելել են «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն՝ պատերազմում վիրավորում ստացած և բուժման ընթացքում գտնվող զինծառայողներին ներկայացնելու զբաղվածության պետական ծրագրերը։

Մասնագետները խոսել են ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին, աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության, անասնապահությամբ զբաղվելու և այլ ծրագրերին դիմելու ընթացակարգերի, առաջնահերթությունների, ֆինանսական չափի, աշխատանքային պայմանագրով նախատեսված իրավունքների և պարտականությունների մասին։

Հանդիպումն շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով։ Զինծառայողներն ստացել են ոչ միայն հետաքրքող հարցերի պատասխաններն, այլև ներկայացրել են  իրենց դիտարկումներն ու առաջարկությունները։

ԿԻՍՎԵԼ