Փոփոխություն՝ Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների վճարման գործընթացում

Հարգելի՛ քաղաքացիներ,

Ի լրումն այսօր տարածած հայտարարության՝ տեղեկացնում ենք, որ հուլիսի 1-ից Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների վճարման գործընթացում փոփոխություն է իրականացվել։ Սկսած վերոնշյալ ժամկետից դրանք կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ ՄԻԱՅՆ ԲԱՆԿԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ:

Բացառություն կկազմեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 75 տարին լրացած կենսաթոշակառուներն ու նպաստառուներն, ովքեր կարող են ընտրել վճարման եղանակը՝ կանխիկ կամ անկանխիկ: Կենսաթոշակը լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին վճարվումը կիրականացվի կանխիկ եղանակով:

Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների կենսաթոշակառուներն ու նպաստառուներն, ովքեր ընդգրկված չեն բացառություն կազմող շահառուների խմբում և իրենց գումարը ստանում են կանխիկ եղանակով, մինչև 2021 թվականի հունիսի 21-ը պետք է դիմում ներկայացնեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին ՝ նշելով այն բանկի անունը, որտեղից ցանկանում են ստանալ իրենց հատկացվող գումարը:

Վճարող կազմակերպություն չընտրելու դեպքում՝ 2021 թվականի հուլիս ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակ ձևավորելիս՝ վճարող կազմակերպությունը կընտրվի ծրագրային մոդուլի միջոցով՝ պատահականության սկզբունքով՝ ինքնաշխատ եղանակով ընտրելով վճարային որևէ կազմակերպություն։

ԿԻՍՎԵԼ