Հունիսմեկյան տոնը՝ փոքրիկ արցախցիների համար

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը տոնական է եղել նաև Հայաստանի կացարաններում ժամանակավորապես բնակվող փոքրիկ արցախցիների համար։

Խաղավարների և մուլտհերոսների մասնակցությամբ միջոցառումներ են կազմակերպվել՝ գունավորելու և փոքր-ինչ հիշարժան դարձնել այնտեղ ապրող փոքրիկների տոնը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարաությունն ու Հայ երիտասարդական նախաձեռնությունն այսկերպ շնորհավորել են փոքրիկ արցախցիներին տոնի առթիվ, մաղթել անհոգ ու խաղաղ մանկություն՝ ընտանեկան սիրով ու հոգածությամբ շրջապատված։

ԿԻՍՎԵԼ