Մանկական, հոգեբուժական և ակնաբանական փորձաքննություն անցնելու համար այսուհետ դիմել ՄՍԾ

Հարգելի՛ քաղաքացիներ,

Մանկական, հոգեբուժական և ակնաբանական մասնագիտացված բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովներն այսուհետ չեն գործելու: 

Փորձաքննություն անցնելու համար քաղաքացիները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության իրենց բնակության վայրը սպասարկող տարածքային կենտրոններ։

Դիմումներն ընդունվում են և՛ թղթային, և՛  էլեկտրոնային տարբերակով:

Էլեկտրոնային դիմումը լրացնելուց հետո անհրաժեշտ է այն տպել, ստորագրել, ցանկացած թվային տեխնիկական միջոցով նկարել (անհրաժեշտ է նկարել նաև դիմումին կցվող բոլոր փաստաթղթերը) և ուղարկել՝ info@socservice.am էլեկտրոնային հասցեին: 

Թղթային դիմումի դեպքում այն պետք է լրացնել, ստորագրել, կցել անհրաժեշտ բոլոր փաստաթղթղերը և ամբողջական փաթեթը ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով ապահովման վարչության բժշկասոցիալական փորձաքննության համակարգման և մեթոդական աջակցության բաժնի սպասարկման տարածքներ:

ԿԻՍՎԵԼ