Սոցիալական աջակցության ծրագրերից օգտվել է արցախցիների 97 %-ը

Արցախի տեղահանված շրջանների բնակչությունն օգտվում է սոցիալական աջակցության մոտ 20 ծրագրերից, որոնց մեծ մասը գտնվում է ավարտման փուլում։

Ծրագրերից օգտվել է արցախցիների 97 %֊ը։

Ծրագրերում ընդգրկվելու ընթացքում եղել են խնդիրներ՝ կապված փաստաթղթերի անճշտությունների հետ, որոնց օպերատիվ կերպով քննարկման և վերլուծության արդյունքում ընթացք է տրվել:

Ինչ վերաբերում է ներկայացված հարցադրումներին՝

📌 կրկին ներկայացնում ենք անցնող 6 ամիսների ընթացքում իրականացված և այժմ գործող սոցաջակցության ծրագրերը.

✅ Միանվագ աջակցություն՝ 68,000 դրամ + 15,000 դրամ

✅Կորցրած բնակավայրերում հաշվառված քաղաքացիների միանվագ աջակցություն․ յուրաքանչյուր քաղաքացու՝ 300,000 դրամ

✅Ավերածությունների և այլ պատճառներով կացարանը կորցրած  բնակիչների միանվագ աջակցություն․ յուրաքանչյուր քաղաքացու՝ 250,000 դրամ

✅Ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց տրամադրվող միանվագ ֆինանսական օժանդակություն՝ 500,000 դրամ

✅Անհայտ կորածների ընտանիքներին տրամադրվող  ֆինանսական օժանդակություն՝ 6 ամիս շարունակ 300,000 դրամ

✅ Միանվագ դրամական օգնություն՝ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիական անձանց

🔼առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց՝ 3,000,000 դեպքում

🔼երկրորդ խմբի անձանց՝ 2,000,000 դեպքում

🔼երրորդ խմբի անձանց՝ 1,000,000 դեպքում

🔼հաշմանդամ երեխայի դեպքում՝ 3,000,000 դրամ

🔼քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանքիներին՝ 5,000,000 դրամ

✅ Չափահաս անձանց Հայաստանում տրամադրվող վարձավճար՝ 30,000 դրամ, Արցախում՝ 45,000 դրամ (հյուրընկալի ծրագիր)

✅ Նախադպրոցական տարիքի երեխաներին տրամադրվող միանվագ աջակցություն՝  20,000 դրամ

📌 Զբաղվածության 2 ծրագիր.

🔼 Աշխատավարձի և վերապատրաստման համար 3 ամիս շարունակ՝ 100,000 դրամ

🔼 Վարձատրություն հասարակական աշխատանքի դիմաց

✅Պրոթեզավորման գործընթաց

✅Տեղահանված  ընտանիքների ուսանողների, պատերազմի մասնակիցների և զոհվածների երեխաների ուսման վարձի փոխհատուցում

✅Տեղահանված բնակչության ՀՀ տարածքում անվճար բուժօգնության կազմակերպում (պետական աջակցության սահմաններում)

✅Զոհվածների հուղարկավորության համար տրամադրվող աջակցություն՝ 700,000 դրամ

✅Գերեզմանաքարերի, տապանաքարերի պատրաստման ծախսեր՝ 1,400,000 դրամ

✅ Զոհված զինծառայողների ընտանիքիներին ֆինանսական օժանդակության և կենսաթոշակի նշանակում և միանվագ տրամադրում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից

✅Ներկայումս շարունակվող՝ 4 ամիս ժամկետով 68,000 դրամ աջակցության տրամադրում։

ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ

ԿԻՍՎԵԼ