Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և ՀՀ Կառավարության համագործակցության շրջանակում գումար կհատկացվի արցախահայության աջակցության ծրագրերին

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը՝ ՀՀ Կառավարության հետ համագործակցությամբ, Պետականության և խաղաղարարության հիմնադրամի միջոցներից «Հայաստանի աջակցությունը հակամարտության ազդակիր ընտանիքներին» ծրագրին  կհատկացնի շուրջ 3 մլն 718 հազար ԱՄՆ դոլար գումար։

Կառավարության կողմից այս պահին ևս իրականացվում է արցախցիներին տրամադրվող սոցիալական աջակցության շուրջ 25 ծրագիր։ Միջոցառումները քննարկվում են նաև միջազգային գործընկերների, այդ թվում՝ ֆինանսական կառույցերի հետ։  Նշված համաձայնագրի շրջանակում Համաշխարհային բանկը պատրաստակամություն է հայտնել 4 միջոցառման շրջանակում հանդիսանալ անհատույց համաֆինանսավորող։

Ըստ այդմ,  դրամաշնորհի աջակցությամբ իրականացվելու է Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու  (68,000 դրամ աջակցություն), պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման, ժամանակավոր զբաղվածության ապահովման 2 ծրագրի (վարձատրվող հասարակական աշխատանքներ և պրակտիկայի ապահովում) դրամական փոխանցումները։

ԿԻՍՎԵԼ