Տնային պայմաններում խնամք՝ շուրջ 2,250 շահառուի

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է տնային պայմաններում խնամք և սոցիալական այլ ծառայություններ տրամադրել ՀՀ մարզերում և Երևանում բնակվող տարեցներին ու հաշմանդամություն ունեցող անձանց։

Այս պահի դրությամբ՝ տնային պայմաններում խնամք է ստանում շուրջ 2,250 շահառու. 60-ը՝  18 տարեկան հոգեկան առողջության խնդիրներ ունեցող, 2,190-ը՝ տարեց և հաշմանդամություն ունեցող անձ։

65 տարեկան տարեց և 18 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց   գնահատված կարիքներին համապատասխան՝ տրամադրվում է սոցիալ-հոգեբանական, բժշկական օգնության, կենցաղային սպասարկման կազմակերպման և խնամքի իրականացման, խորհրդատվության, իրավունքների ու  օրինական շահերի պաշտպանությանն ուղղված ծառայություններ։

Ծառայություններ ստանալու համար անձը կարող է դիմել  փաստացի բնակության վայրի Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն, որտեղ կատարվում է անձի կարիքի գնահատում և տրամադրվում  եզրակացություն՝  խնամքի անհրաժեշտության կամ բացակայության վերաբերյալ։ Դրական եզրակացության դեպքում անձն ուղեգրվում է տնային պայմաններում խնամքի ծառայություններ տրամադրող կազմակերպություն։

ԿԻՍՎԵԼ