«Դայակ՝ պետության աջակցությամբ» ծրագրի շահառուների շրջանակն առաջարկվում է ընդլայնել

 «Դայակ՝ պետության աջակցությամբ» ծրագրի շահառուների շրջանակի ընդլայնման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։

Առկա կարգավորումներով` ծրագրի շահառուների համար նախատեսված են առաջնահերթություններ, ինչը երբեմն սուբյեկտիվ որոշումների և արդարացի դժգոհությունների տեղիք է տալիս։

Նպատակ ունենալով սոցիալական ծառայությունները դարձնել առավել մատչելի, ինչպես նաև կարևորելով աշխատող մայրերի խրախուսումը՝ նախագծով առաջարկվում է հանել առաջնահերթությունների սահմանումը։
Արդյունքում, ծրագրից կարող են օգտվել բոլոր դիմողներն, ովքեր երեխայի խնամքի արձակուրդի ընթացքում վերադարձել են աշխատանքի։

 Ծնողների ընտրությամբ՝ երեխայի խնամքը կարող է կազմակերպվել կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատություններում, կամ դայակի օգնությամբ:

Ծրագրի համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ։

ԿԻՍՎԵԼ