Նախարար Մեսրոպ Առաքելյանն ընդունել է Արցախի պետական կառավարման համակարգի երիտասարդ աշխատակիցներին

Նախարար Մեսրոպ Առաքելյանն ընդունել է Արցախի պետական կառավարման համակարգի երիտասարդ աշխատակիցներին․ զրուցել Արցախի շենացման, այն առավել բարեկեցիկ ու անվտանգ դարձնելու կարևորության մասին։

«Այն ուժը, որն արցախցիներն ունեն, և որն ամեն այցի ընթացքում տեսնում ու զգում եմ, թույլ է տալիս պնդել, որ անդադար, համառ ու տքնաջան աշխատանքի շնորհիվ Արցախը կարճ ժամանակում լիարժեք վերականգնվելու է։ Դրանում մեծ ներդրում կարող եք ունենալ հենց դուք՝ Արցախի երիտասարդ ներկայացուցիչներդ՝ աշխատասիրությամբ, բնավորության կամային որակներով և նվիրվածությամբ հասնելով ցանկալի արդյունքի»,- նշել է նախարարը։

Ներկաները զրուցել են այն մասին, թե որքան կարող է ուժեղանալ Արցախը՝ յուրաքանչյուրի ճիշտ և սրտացավ աշխատանքի շնորհիվ։ Ընդգծվել է, որ Արցախի ապագան երիտասարդներն են, ովքեր պետք է ջանք չխնայեն իրենց մասնակցությունն ունենալու Արցախի շենացման գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև արցախահայության աջակցության ծրագրերի ընթացքն ու արդյունքները։

ԿԻՍՎԵԼ