68,000 դրամ աջակցություն՝ արցախցիներին՝ 4 ամիս ժամկետով

2020թ․ պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու նպատակով` Արցախի Հանրապետությունում  հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին ամսական կտրամադրվի 68,000 դրամ աջակցություն՝ 4 ամիս ժամկետով՝ սկսած 2021 թվականի մարտ ամսից։

Միջոցառման շահառու կհանդիսանան Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված ինչպես չափահաս, այնպես էլ անչափահաս քաղաքացիները (բացառությամբ 18-63 տարեկան, հաշմանդամություն չունեցող արական սեռի անձանց)։

Երեխաների դրամական օգնությունը կտրամադրվի ծնողին՝ անկախ վերջինիս միջոցառման շահառու լինելու հանգամանքից։

Արցախում 63 և ավելի տարեկան կենսաթոշակառուները, ինչպես նաև հաշմանդամության կենսաթոշակ ստացողները դիմում չեն ներկայացնի․ նրանց գումարները կվճարվեն կենսաթոշակի հետ։

Ծրագրի մյուս շահառուները պետք է դիմում ներկայացնեն էլեկտրոնային եղանակով։ Դիմումները կընդունվեն առցանց՝ օոliոe.ssa.am կայքէջում՝ 2021 թվականի փետրվարի 25-ից մինչև 2021 թվականի հունիսի 15-ը։

Տվյալ ամսվա 15-ից հետո դիմում ներկայացնելու դեպքում աջակցությունը կվճարվի հաջորդող ամիսների համար։

Կենսաթոշակառուներին աջակցությունը կվճարվի կենսաթոշակի հետ, իսկ մյուս շահառուներին՝ քարտային հաշվին փոխանցման միջոցով։

ԿԻՍՎԵԼ