ԱՀ գործազուրկ քաղաքացիները կապահովվեն ժամանակավոր աշխատանքով

Պատերազմի հետևանքով տեղահանված և ՀՀ-ում փաստացի գտնվող գործազուրկ արցախցիներն աջակցություն կստանան։ Այս մասին որոշումն այսօր հաստատվել է Կառավարության նիստում։

Միջոցառման նպատակն է աջակցություն տրամադրել արցախցիներին՝ աշխատանքային փորձ ձեռք բերելու, աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալու և ժամանակավոր աշխատանքի տեղավորվելու համար։

Գործազուրկ անձը միջոցառման շահառու կարող է դառնալ մեկ անգամ 3 ամիս ժամկետով։ Վերջինս կստանա ամսական մաքուր աշխատավարձ` 100,000 դրամի չափով, իսկ եկամտային հարկը և պարտադիր վճարների գումարը կփոխհատուցվի գործատուին։

Միևնույն ժամանակ, գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետը ևս կվարձատրվի՝ ամսական 34,000 դրամի չափով:

Միջոցառմանը դիմելու ընթացակարգի մասին կտեղեկացվի լրացուցիչ։
ԿԻՍՎԵԼ