Զբաղվածության դպրոց. նոր հնարավորություններ

ՀՀ ԱՍՀ նախարարության զբաղվածության պետական գործակալությունը ԳՄՀԸ/GIZ-ի կողմից իրականացվող «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» (EPIC) ծրագրի աջակցությամբ և Action Against Hunger կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացնում է «Զբաղվածության դպրոց» ծրագիրը։
Եթե ցանկանում եք աշխատաշուկայում դառնալ ավելի մրցունակ, ծանոթանալ աշխատաշուկայի իրավիճակին և գործատուի պահանջներին, ստեղծել օգտակար կապեր գործատուների և հետաքրքիր մարդկանց հետ, ծանոթանալ աշխատանք փնտրելու ուղիներին, հետաքրքրված եք անձնային և մասնագիտական հմտությունների զարգացմամբ, ապա «Զբաղվածության դպրոց»-ը Ձեզ համար է։
Դիմել կարող են այն անձինք, ովքեր պատրաստակամ են շաբաթական 2 օր, 3-ական ժամով մասնակցել դասընթացների և 18-45 տարեկան են, հաշվառված են Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում և առնվազն 1 տարի գտնվում են գործազուրկի կարգավիճակում, սիրիահայ կամ լիբանանահայ են և չունեն աշխատանք:
Դպրոցի մասին առավել մանրամասն՝ այստեղ:
ԿԻՍՎԵԼ