Քննարկվել է «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագրի նախագիծը

Ապրիլի 20-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել 2018-2022թթ. «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագրի եռակողմ խորհրդատվական խմբի առաջին նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել է 2018-2022թթ. Ազգային ծրագրի նախագիծը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների միության առաջարկությունները:

Քննարկման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ նախագծի վերաբերյալ համաձայնեցված առաջարկությունները Աշխատանքի միջազգային կազմակերպություն ներկայացնելու և Նախագծի հետագա ընթացքն ապահովելու վերաբերյալ:

«Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագրով նախատեսվում է ԱՄԿ կողմից Հայաստանի Հանրապետությանը աջակցել աշխատանքի և զբաղվածության ոլորտում ազգային զարգացման նպատակների ձեռքբերմանը՝ համաձայն 2014-2025թթ․ Հայաստանի զարգացման ռազմավարությունում սահմանված երկրի ռազմավարական գերակայությունների, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017-2022թթ. ծրագրի, 2016-2020թթ․ ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագրի (ՄԱԶԱԾ), ինչպես նաև իրականացնել 2030թ. Օրակարգը։

 

 

ԿԻՍՎԵԼ