Էլեկտրոնային կառավարում

Սույն թվականի հունիսի 13-ից 14-ը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի նախաձեռնությամբ եւ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագրի /TSG/ աջակցությամբ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կայացավ «Էլեկտրոնային կառավարում» թեմայով արտագնա երկօրյա սեմինար, որի շրջանակներում ներկայացվեցին Էլեկտրոնային կառավարման համակարգի հետեւյալ հիմնական բաղադրիչները.

  1. Էլեկտրոնային կառավարման համակարգն ապահովող ՀՀ օրենսդրություն /բարեփոխումների առաջարկ/
  2. Տեղեկատվական անվտանգություն
  3. Սոցիալական ապահովության ոլորտի տեղեկատվական համակարգերի զարգացում
  4. Խաչմերուկ
  5. Նույնականացման քարտ /ID cards/
  6. Էլեկտրոնային թվային ստորագրության ենթակառուցվածք
  7. Էլեկտրոնային ժողովրդավարություն/Պորտալ
  8. Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն
  9. էլեկտրոնային արխիվ
  10. Էլեկտրոնային ծառայություններ:

Սեմինարի ընթացքում նաեւ քննարկվեց սոցիալական պաշտպանության ոլորտի պորտալի տեխնիկական առաջադրանքը:
Սեմինարի ավարտին` հունիսի 14-ին, տեղի ունեցավ աշխատանքների, քննարկված թեմաների ամփոփում` լրագրողների մասնակցությամբ, որին մասնակցեցին նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

ԿԻՍՎԵԼ